Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ը (2024թ․)
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածը պետք է երեխաների աչքից հեռու լիներ, քանի որ պետք է նկատի ունենալ երեխայի լավագույն շահը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Իրենց պետք է, որ ինչ-որ մեկն այդ ամենից փայ ունենա, և տարբեր խոսակցություններ կան, որ «Յանդեքսը» բաժնեմաս է տվել ՀՀ ամենաբարձր պաշտոնին նստած անձին։
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը 1 միլիոն 354.010 դրամ է վճարել (ներառյալ՝ օրենքով սահմանված վճարումները) «Դափնի գրուպ» ՍՊԸ-ին՝ ընկերությանը պատվիրակելով ճաշի ընթացքում ապահովել սացիվի ռոլեր, իշխանի տարտար, դափնի մանթի, նուշով իշխան, հորթի փափկամիս, գինի, աղցաններ, աղանդերի սեղան՝ թեյով, սուրճով, գաթայով և այլն։ Ու այս ամենը, ըստ տեխնիկական բնութագրի, 4 հոգու համար։
Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները
Միջոցառման շրջանակներում Հայաստան է ժամանել 16 երկրի պատվիրակություն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու՝ ձե՛ր էրեխեքին են լեղապատառ անելու։
Քիչ առաջ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»։
Լավ, ո՞նց։ Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Հաշվի առնելով Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու շենացմանը միտված գործունեությունը, ինչպես նաև հարգանքն ու բարձր հեղինակությունը բնակչության շրջանում, Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու միաձայն որոշմամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, գործարար, բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում: Միքայել Վարդանյանը Մասիսում իրականացրել է հայրենանվեր և կենսական կարևորություն ունեցող բարեգործական մի շարք ծրագրեր, որոնց բացառիկությունը մեծ է համայնքի զարգացման գործում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում։
Շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունների շնորհիվ այսօր գյուղացին մնացել է միայնակ իր խնդիրների հետ։ Գյուղատնտեսության համար տարին ոչ բարենպաստ է համարում, շեշտելով՝ միակ լավ բանն այս տարի պարարտանյութի աննշան էժանացումն էր՝ պայմանավորված նրանով, որ այս տարի դաշտերը քիչ հատված էինմշակված, նաև ռուբլու կուրսի ցածր լինելն է նպաստել դրան։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երևանում հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: