Բաժիններ՝

Մարտահրավերները կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ․ Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիբանանի դեսպանի հետ

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններին, նաև խոսեց երկրների առջև ծառացած մարտահրավերների մասին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ:

Զրույցի ընթացքում տիկին Մայա Դաղերն արձանագրեց, որ երկու երկրների բարեկամությունը պիտի շարունակի նորանոր արդյունքներ գրանցել և առավել ամրապնդվել:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին հաջողություններ մաղթեց հետագա ծառայության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031