Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին հուլիսի 24-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031