
Ուշադրություն. Գեղամ Սարգսյանի նկատմամբ Արցախի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը¸ ում նկատմամբ ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում և իրականացվում են համապատասխան օպերատիվ- փնտրողական միջոցառումներ։
Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև¸ հաստավուն ունքերով և սև աչքերով։
Հագին եղել է սև սպորտային համազգեստ¸ սև-սպիտակ գծերով սպորտային ճտքակոշիկներ։
Դատապարտյալի հայտնաբերման գործում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ակնկալում է մեր հասարակության աջակցությունը և հորդորում Գեղամ Սարգսյանի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։