Ցանկից երևում է, որ բանկային ծառայությունները կազմում են ապրանքանիշի ընդհանուր արժեքի 23 տոկոսը, իսկ ավիաընկերությունների և էլեկտրոնիկայի ապրանքանիշերը՝ 15 տոկոսը:
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նախկին պետ, գեներալ մայոր, արցախցի Արմեն Ղահրամանյանին ծառայողական բնակարանից վտարելը դատարանը ևս արգելեց։»
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել – միջինից էապես ավելին»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Դիետ» ՍՊ ընկերության «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը:
«էս պահին Հայաստանում մթերք արտադրողներն աշխատում են 0 շահույթով, իսկ օրինակ ծաղիկ արտադրողները ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում»:
Ըստ դեպարտամենտի` նշված ճանապարհը ներկայումս վնասված է և համալիր նորացման կարիք ունի։ Մրցույթի ավարտից հետո այդ հատվածներում մեծածավալ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակահատվածում։
Կառավարությունը համապատասխան նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստում։
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է` կարկուտ:
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
«Հեղափոխական» իշխանության խոստումներից մեկը 2018 թվականին այն էր, որ նոր իշխանությունն այսուհետ մասնագիտական առաջխաղացման հարցում բացառում է ծանոթ-բարեկամ-խնամի հիվանդագին մոտեցումը՝ նախապատվությունը տալով արհեստավարժ կադրերին: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ սա ևս ժողովրդին խաբելու քարոզչական հնարքներից էր:
Իրանի փոխարտգործնախարար իրավական և միջազգային հարցերով Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած վերջին հարվածները փաստացիորեն նշանակում են հրադադարի ռեժիմի «լիակատար և կոպիտ չեղարկում»։
«Եվ ահա անկախության տարիներին, ինչպես անապատում ծաղկած այգի, Արարատ քաղաքում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա քարաշեն կառույց չէ միայն, այլ հավատքի հաղթանակը՝ անհավատության վրա, հոգևոր հարության նշան։ Ինչպես մարգարեն է ասում. «Այն ժողովուրդը, որը քայլում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ» (Ես․ 9։2)։
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ։
Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի խաղաց 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:
«Ստացվում է Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»։
Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների դերակատարությունը նման նախաձեռնությունների իրականացման հարցում՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման համար անհրաժեշտ է շարունակական և համակարգված համագործակցություն։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև բեռնվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմի մշակումը։
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ է ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գրիգորյանին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք, Գեղհովիտ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի մորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ։
Այսօր կառավարությունը ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԶԼՄ-ները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։