Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի կենտրոնական փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայությունից անցան արտակարգ ռեժիմի ծառայության:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Նարեկ Մ.-ն:
Դեկտեմբերի 30-ին` ժամը 14:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամանորի գիշերը ամպրոպ և կայծակ է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը հրդեհ է:
Սահմանային անցակետում ավտոմեքենայից հայտնաբերվեց թմրամիջոց:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
Սերժ Սարգսյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և այլ օրենքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց, որտեղ հացադուլ է հայտարարել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 05:14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/3 շենքի 6-րդ հարկի մակարդակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանցավորության շարժընթացի պաշտոնական ցուցանիշները պարբերական վերլուծության են ենթարկվում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պատճառները, պայմանները պարզելու, կանխարգելման անհրաժեշտ ուղղություններն ակտիվացնելու, հանցագործությունների լիարժեք բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով:
11-ամյա աղջկա կյանքը խլած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արսեն Արծրունու առողջական վիճակը ճգնաժամային է. այդ մասին հայտնում են նրա հարազատները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
«Եթե պետք է ուղեղներս փորփրելով՝ մտածենք, թե ինչ լավ բան կա, դա մազոխիզմի տեսակ է։ Լավն այն է, որ վատ բաներ շատ չարձանագրվեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։