
«Լավն այն է, որ վատ բաներ շատ չարձանագրվեցին». Դավիթ Գասպարյան

«Եթե պետք է ուղեղներս փորփրելով՝ մտածենք, թե ինչ լավ բան կա, դա մազոխիզմի տեսակ է։ Լավն այն է, որ վատ բաներ շատ չարձանագրվեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջընթաց չի գրանցել. «Լավ է, որ ետընթացն էլ քիչ է կամ նվազ շերտերի վրա է. «Ամուսնությունները շատ պակասել են, դժվարացել է, ազգը դրանով պետք է առաջ գնա։ Սոցիալական ոլորտում հարցերը լուծված չեն»։
Խոսելով 2018թ. սպասվող կարևոր իրադարձությունների մասին՝ գրականագետն առանձնացրեց այն, որ Հայաստանը գնում է դեպի վարչապետական երկիր, նշվելու է հայոց պետականության վերականգնման 100-ամյակը. «Դա շատ կարևոր բան է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում