Բաժիններ՝

11-ամյա աղջկա կյանքը խլած վթարի գործը՝ դատարանում. ովքեր են ամբաստանյալի աթոռին

11-ամյա աղջկա կյանքը խլած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարելով իրեն պատկանող «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջկա մահը, ուղևորներից մեկի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, մյուսի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Լ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարելով իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջկա մահը, ուղևորներից մեկի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, մյուսի առողջությանը՝ միջին ծանրության վնաս, ինչից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը:

Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031