Բաժիններ՝

Հրդեհ Չինարիի գյուղապետարանում. մեկնել է երեք մարտական հաշվարկ. մանրամասներ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին, մարվել՝ 13:27-ին:

Ամբողջությամբ այրվել են երկհարկանի շենքի (մոտ 1200 քմ) 2-րդ հարկից 10 սենյակ (մոտ 560 քմ), 1-ին հարկից՝ 2 խանութ (մոտ 560 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 600 քմ) և գյուղի ազդարարման համակարգը (LD-800):

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Չինարիի հենակետից 10 ՔՊՎ ՔՊՈՒՀԿ ծառայող և 30 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս