Քաղսիում ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում Opel Astra G մակնիշի 34 FO 978 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031