Ապրիլի 1-ից, ինչպես հայտնի է, կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։
«Ծանր, լուրջ վիճակ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ խոսելով գրիպի և սուր շնչական հիվանդությունների բռնկման մասին:
Լոռու մարզպետարանը միայն սեղանի օրացույցներ գնելու համար ծախսել է 39 հազար դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումներ բաժնից տեղեկանում ենք, որ մարզպետարանն առանց մրցույթի «Անկյուն» ՍՊԸ-ից գնել է 2018 թ. սեղանի 60 հատ օրացույց՝ յուրաքանչյուրը 650 դրամ արժեքով։
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ Դերասան Սերգեյ Դանիելյանը կողմ է այս որոշմանը, բայց նաև նկատում է՝ ով արդեն ներմուծել է մեքենան, նրան չի կարելի արգելել վաճառել այն, դա դեմ է սեփականության իրավունքին:
Հիվանդանոցում մահացավ նաև երկրորդ ճանապարհային ոստիկանը:
Տոնական օրերին «Շտապ բուժօգնության» կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 466-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է:
«Եվրոպայում սպառումը 10 տոկոսով նվազել է, նույնը վերաբերում է Ռուսաստանին, և պարզ է, որ դա Հայաստանում ավելի ցավագին կլինի, որովհետև մեզ մոտ ընտանիքի բյուջեի կեսը գնում է սպառողական ապրանքների վրա»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Հունվարի 8-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երևան ճանապարհի 337-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60-70 տարեկան տղամարդու, որից հետո փորձել է օգնություն ցույց տալ, սակայն վերջինս տեղում մահացել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Հունվարի 1-ից վառելիքի շուկայում արձանագրված թանկացումները բուռն քննարկումների տեղիք են տվել, թեև դրանց անխուսափելիությունը հայտնի էր վաղուց։ Այժմ խնդիրն այն է, թե որքանո՞վ են օբյեկտիվ այդ թանկացումները և արդյոք այստեղ բացակայո՞ւմ է սպեկուլյատիվ տարրը:
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ 14:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Կարեն Չիլինգարյանը չի հասկանում այն պատգամավորներին, որոնք հայտարարում են, թե մսի ու կարագի թանկացումն աղքատ խավի վրա չի ազդում: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած գնաճ բացասական է ազդում սպառողի վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։
Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:
ԱԺ «Ելք» խմբակության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։
Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 16.05-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Դիմիտրի Մ.-ն:
2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունարի 9-ին:
Ժիրայր Սէֆիլյանն այսօր հանդես է եկել կոչով՝ նշելով, որ «Սասնա ծռերից» երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել։
Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին: