Հունվարի 23-ին՝ ժամը 00:21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 23-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ջրամատակարարումը:
Հունվարի 23-ին՝ ժամը 07:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի ունեցել է ՃՏՊ. կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում և մարզերում։
Շամիրամում 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է։ 2017թ․ օգոստոսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի հանգամանքները կքննվեն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Հափշտակված հուշամեդալների, շքանշանների մի մասը և սրբապատկերը հայտնաբերվել են։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Հունվարի 20-ին ժամը 22:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակի թիվ 7 հասցեում տեղակայված խանութ սրահում վիճաբանություն է առաջացել խանութի վաճառող, նույն քաղաքի բնակիչ` 1972թ. ծնված Լ.Գ-ի և ՀՀ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ` 1988թ. ծնված Վ.Բ-ի միջև, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, ս.թ. մարտ ամսին կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:
Հունվարի 20-ին, ժամը 12.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արտյոմ Թ.-ն։
ՀՀ գլխավոր դատախազության միայն պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2017թ. ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացվել է 62 ուսումնասիրություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ներկա դրությամբ քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու քաղաքացու՝ փողոցում կայանված հեծանիվը հափշտակած անձի ինքնությունը:
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալներ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների համար:
Հունվարի 22-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 23-ին ժամը 18-19։30՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը։
Հունվարի 22-ի ցերեկը, հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 22-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 20-ին, ժամը 13.48-ին, Բավրայի սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմենուհի Խ.-ն։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:
2017 նոյեմբերին Կիևում առևանգված Հայաստանի երկու քաղաքացիներն ազատության մեջ են։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում տնակում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 2.00-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Կ.-ին
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին` ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։