Բաժիններ՝

Վթար Իսակովի պողոտայում․ վարորդին անգիտակից վիճակում դուրս են բերել

Հունվարի 23-ին՝ ժամը 07:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի ունեցել է ՃՏՊ. կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի մասից, բախվել սյանը և «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ս.):

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.-ին, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս