Բաժիններ՝

Վթար Ոստիկանության կրթահամալիրի մոտ․ մեքենան հարվածել է «Ուրարտու» ռեստորանի պատին, կան տուժածներ

Հունվարի 23-ին՝ ժամը 00:21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ «Nissan Fuga» մակնիշի 78 ZQ 078 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել «Ուրարտու» ռեստորանի պատին և հայտնվել երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը և 1996 թ. ծնված Ն. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս