Բաժիններ՝

ՍԱՊԾ-ն զգուշացնում է. հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» 010 206040 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031