Արփենիի բնակիչները Գյումրի հասնելու համար ճանապարհի մի մասը ոտքով են անցնում, հետո արդեն՝ առաջին հանդիպած մեքենայով:
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրիում աբահանությունն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը: Նախկինում՝ մինչև 2013 թվականը, այն իրականացրել են 4 կազմակերպություններ՝ ներառյալ՝ «Լուսափայլ քաղաք» և «Եղիկյան եղբայրներ» ընկերությունները, ովքեր Գյումրիում աղբահանությունը բավարար մակարդակով չէին իրականացնում:
Ապրիլի 1-ին՝ ժամը 12:41-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի հայ համայնքը շատ ավելի կազմակերպված և մարդաշատ ցույցով պատասխանել է ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանարպետության դեսպանության մոտ անցկացրած ցույցին։
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն հրապարակել է տեսանյութ՝ «Հայաստանի զբոսաշրջութան ոլորտը» վերտառությամբ, որը ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի տասը տարիները:
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական պատգամ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2018թ. ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 5-ից: Այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայություն
Մարտի 31-ին՝ ժամը 21:27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բակում այրվում է աղբ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Ազգականի բնակարանի անձեռնմխելիությունը խախտել է՝ ասել է, թե առանց նրա թույլտվության մուտք է գործել նրա տուն և ոչ միայնակ: Պատճառն էլ հանդիսացել է այն, որ ընկերուհու հետ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ:
Զինված անչափահասներ․ մտահոգությունը բոլորինս է:
Այս շաբաթ հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք՝ 2 տուժածով: Թունավորման պատճառը սեփական նախաձեռնությամբ հավաքած սնկի օգտագործումն է:
Արտասահմանցուց կատարված գողությունը Էրեբունու ոստիկանները բացահայտել են:
Գրպանահատություններ ու կողոպուտ մայրաքաղաքում։ Դեպքերը բացահայտվել են։ Կասկածյալը որոնվում է:
Դիլիջանյան անդրադարձներ․ ապօրինի ծառահատումներ:
Շիրակի մարզի գյուղական համայնքներում արևային էներգիան օգտագործելու արդյունավետ եղանակ են գտել:
Հայերին հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է:
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, մարտի 30-ի առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում հոկտեմբերին Հայաստանում սպասվում են մոտ 5 հազար այցելուի: Այս մասին Երևանում «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Մարտի 29-ին Հադրութի շրջանի Ջրակուս գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Կ.Վ-ը, ոստիկանության Հադրութի շրջանային բաժին կամովին հանձնել է ինքնաշեն ատրճանակ:
Մարտի 29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1986թ. ծնված Վ.Գ-ն, 2017թ. ապրիլի 30-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ. մարտի 11-ին ժամը 01:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ անսթափ վիճակում վարել է «ՎԱԶ 2107» ավտոմեքենան, որտեղ երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար կանգնեցվել և բերման է ենթարկվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հայ ժողովուրդը պատրաստվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշելուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ Զատկի տոնն իր մեջ մի քանի խորհուրդ ունի։
Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսոն բլու» հյուրանոցային համալիրից «սոս» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
Հայկական արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները:
Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարտի 31-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ–Գառնի ավտոճանապարհին՝ Ջրվեժի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ