Զբոսաշրջությունը Հայաստանում տասը տարում՝ տեսանյութով
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն հրապարակել է տեսանյութ՝ «Հայաստանի զբոսաշրջութան ոլորտը» վերտառությամբ, որը ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի տասը տարիները:
Տեսանյութում նշվում է, որ դեռևս 2008 թվականին, կարևորելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մեծ ներուժն ու մինչ այդ ունեցած զգալի ձեռքբերումները, գնահատելով ոլորտում առկա նոր մարտահրավերներն ու զարգացման միտումները Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ: Այդ օրվանից անցել է ուղիղ տասը տարի, այդ ընթացքում արձանագրվել են աննախադեպ արդյուքններ և զբոսաշրջային աճ: