Վթար Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից տան պատին

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:41-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին «Volkswagen Jetta» մակնիշի 35 QU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից տան պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30