ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Մայիսի 17-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ը (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները:
«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել ՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։ Օրեր առաջ ազատվել էր կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաեւ Վահրամ Մկրտչյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետարանի պաշտոնյաները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 09.30-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պող. 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների:
ՀՀ ռողջապահության նախարարի մամուլի երկարամյա քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն էլ շուտով նոր խոսնակ կունենա։
4,5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 46-ամյա Գևորգը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի ցանկացել քրեակատարողական հիմնարկ գնալ. հայտարարել է, թե գերադասում է մահանալ:
«Ժամը 17:00 այցելեցի Գարեգին Չուգասզյանին, որպեսզի տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին և առաջարկեմ իմ աջակցությունը։ Նա այդ պահին հանգստանում էր և ես որոշեցի չխանգարել նրան»:
ՀՀ քրեական օրենսգրքով` պաշտոնատար անձին կաշառք տալը և պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը քրեորեն պատժելի արարք է:
«Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով»:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միրզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 15-ին, Երևանի Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած գողության փաստով:
Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը տեսանյութ է տարածել, որում մանրամասներ է ներկայացրել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Կոմիտասի, Թումանյան, Օրբելու, Իսրայել Օրի, Նալբանդյան, Բաղրամյան, Կամոյի, Ավագյան փողոցների ու նրբանցքների, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, 4 համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը:
Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստում վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:
Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին եւ առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչեւ ս.թ. հունիսի 21-ը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունից:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները Ալանիայի «Դարյալ» զորավարժարանում մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» խորագրով մրցումներին:
Գյումրու Վագոնային Դեպո թաղամասի գրեթե բոլոր տնակների բնակիչները նույն խնդրի առջև են կանգնած:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին վարել է ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործնական պարապմունքը:
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի մոտ հանդիպեց ակցիայի իրեն աջակցող մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ իր կողքին են: Նա կոչ արեց մարդկանց միանալ իրենց ընտանիքներին:
Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք: