Բաժիններ՝

Զինկոմիսարիատների օպտիմալացման ծրագիրը Դավիթ Տոնոյանի որոշմամբ հետաձգվել է

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին եւ առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչեւ ս.թ. հունիսի 21-ը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաեւ նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման համար:

Հիշեցնենք, որ այսօր օպտիմալացման հետեւանքով աշխատանքից զրկվող մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ առավոտյան բողոքի ցույց էին բարձրացրել կառավարության դիմաց, իսկ հետո հանդիպել էին ՊՆախարարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031