
ՀՀ ոստիկանապետը կարևորել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվությունը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին վարել է ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործնական պարապմունքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին:
Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը:
Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին: