Բաժիններ՝

Դատավճռից դժգոհ է եղել և թույն է խմել. չի ցանկանում գնալ ՔԿՀ, գերադասում է մահանալ

4,5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 46-ամյա Գևորգը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի ցանկացել քրեակատարողական հիմնարկ գնալ. հայտարարել է, թե գերադասում է մահանալ:

Մեղադրանքի համաձայն՝ նա, տեղեկանալով Ա. Շ-ի բնակարանում առկա գումարի մասին, 2 անձանց դրդել է ապօրինի մուտք գործել նրա բնակարան, ինչի հետևանքով Շ-ին պատճառվել է 3.338.390 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործով Գևորգի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրություն, խափանման միջոցն անփոփոխ է մնացել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, սակայն 2017թ. դեկտեմբերին վերաքննիչ դատարանը մերժել է Գևորգի պաշտպանի վերաքննիչ բողոքը: Վճռաբեկ բողոքը ևս մերժվել է, ինչը նշանակում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, և նա պետք է տեղափոխվի ՔԿՀ՝ պատիժը կրելու:

Սակայն երբ նրան փորձել են հայտնաբերել և տեղափոխել ՔԿՀ, վերջինս հայտարարել է, թե իրեն ազատազրկել են և այդ պատճառով թույն է խմել, չի ցանկանում գնալ ՔԿՀ և որ գերադասում է մահանալ:

Այս հայտարարությունն էլ արել է հեռախոսազանգի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս