Քաղաքապետարանի պաշտոնյայի ինքնազգացողությունը քաշքշուկից վատացել է․ սիրտը ստենտավորել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետարանի պաշտոնյաները։ Նրանց մեջ է եղել նաեւ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ում ինքնազգացողությունը քաշքշուկից վատացել է։
Նրան տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Մենք տեղեկացանք, որ Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են։ Այժմ վիճակը լավ է։ Սերգեյ Մակարյանն առանց այդ էլ սրտի հետ կապված խնդիր է ունեցել, նախկինում էլ է սիրտը ստենտավորված եղել, իսկ երեկվա միջադեպի հետեւանքով վիճակը կրկին սրվել է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: