Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ, 23-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ, Աշտարակ-Ագարակ 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Մուղնի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աշնակ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 4 հա ու դրան կից այգում՝ մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել 10 ընկույզի ծառ, Աշտարակ-Օշական 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Օշական գյուղում՝ մոտ 400 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 28-րդ փողոցում՝ մոտ 1500 քմ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սարալանջ թաղամասի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 3 դեկորատիվ ծառ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 5 հա հնձած արտ, Ակունք գյուղի վերջնամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից դեպի Քաջարան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` մոտ 800 քմ, Արմավիրի մարզի Արգինա գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 հակ անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: