«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս անդրադարձել ենք հին իշխանությունների օրոք ընտրված համայնքապետների եւ նոր իշխանությունների բավական լարված փոխհարաբերություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ կարգով վերանորոգվում է Երեւան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին նախորդ նախագահների այցերից առաջ:
««Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն ե՛ւ մեկ տարին, ե՛ւ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրադառնալով տրանսգենդերին ՀՀԿ-ի կողմից անձնագիր տալուն՝ Առաքել Մովսիսյան-Շմայսն ասաց․ «Ինձ պետք չէ իմանամ՝ անձնագիրն ով ա տվել, Հանրապետական կուսակցությունը միշտ դեմ է եղել նման կարգի․․․ չգիտեմ՝ գենդեր են, գյանդոր են․․․ ՀՀԿ-ականն էն տղեքն են, որ դեմ կլինեին։ Կլարեին ըտեղից»։
«Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ, բուժո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե նրան կողոպտում են, նրան պաշտպանո՞ւմ ենք, թե՞ չէ։ Իհարկե, պաշտպանում ենք, որովհետեւ նա մեր քաղաքացին է»:
«Փաստ» թերթը գրում է. «Կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նամակ են գրել ԵԽԽՎ ընդդեմ խտրականության կոմիտեին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ:
84 տարեկան հասակում Լոս Անջելեսում վախճանվել է դերասան Սեյմուր Քեսելը, որը հանդիսատեսին հայտնի է ռեժիսոր Ջոն Քասավետիսի «Դեմքերը» (1968 թ.) ֆիլմով:
«Քրեական գործ հարուցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների կողմից»:
Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, Կենդանաբանական այգու մոտից պատվիրատուն փախցրել է տաքսի ծառայության սպասարկող «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Թուրքիայի արևելյան Էրզրում (պատմ. Կարին) նահանգի Հորասանի շրջանում ապրող 75-ամյա վարսահարդարը 50 տարի բեղերը չի կտրել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի՝ 1, 2, 4, 5, 6, 8, 10, Սերո Խանզադյան փողոցների և նրբանցքների, Հին Նորք թաղամասի, 7փ-ի․ 1-30, 9փ․1-80, 11փ․1-22, 13փ․1-97 և 17փ․1-42համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 46-ամյա բնակչին:
«Որպես վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը միշտ սխալ է արտահայտվել Արցախի թեմայի հետ կապված։ Զարմանում եմ, ինչպես պետք է զենքը պահեստ ուղարկենք, եթե մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը։ Քանի դեռ Արցախի թեման կա, զենքը միշտ մեր ձեռքին պետք է լինի»,- ասաց Ա. Հակոբյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի 8-ին անակնկալ շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Ղազախստանի քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից:
Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Շիրակի մարզից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված սուբվենցիոն 55 ծրագրային հայտի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 336.3 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 9-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը:
Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերը շուտով կարտահանվեն Դանիա:
2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են, որ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնեն միայն նվազագույնը մեկ տարի ծառայություն անցնելուց հետո: