ԱԱԾ-ն ներխուժել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին ահազանգում է կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:

Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում և պահանջում, որ Արեգնազ Մանուկյանը դադարի նկարահանել, սակայն Մանուկյանը պահանջում է ծանուցագիր ներկայացնել։

Կադրերում երևում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Մայր Հայաստան» կուսակցության այլ անդամներ։
Իրավապահները նշում են, որ քննչական գործողություններ են իրականացվում։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031