Նոր «գրոհ» ՏԻՄ-երի ուղղությամբ. փորձում են «կոնտակտի դուրս գալ» «մեգաօպերատորի» հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս անդրադարձել ենք հին իշխանությունների օրոք ընտրված համայնքապետների եւ նոր իշխանությունների բավական լարված փոխհարաբերություններին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետների վրա ճնշումների մի նոր ալիք սպասվում է մայիս-հունիս ամիսներին, այդ «գրոհը» լինելու է բազմավեկտոր, քանի որ մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ եւ «արմատական ու խորքային» ստուգումներ սկսեն:

Խոսքը գլխավոր դատախազության, Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ), պետական վերահսկողական ծառայության եւ ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի հետախուզական բաժինների մասին է:

Տեղեկությունների համաձայն, համայնքապետները հնարավոր բոլոր միջոցներով «մաքրում» են իրենց հիմնարկները ռիսկային թեմաներից եւ փորձում «կոնտակտի դուրս գալ» այս «մեգաօպերացիայի» քավորի՝ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930