Дружба дружбой, служба службой․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների հետ կապված սահմանափակումներ միշտ էլ եղել են ու լինելու են, ընկերական հարաբերություններն էլ կապ չունեն իրավիճակի հետ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ ծաղիկի արտահանմանն առնչվող հարցերին։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:

«Այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որ չի համապատասխանում ֆիտոսանիտարական ստանդարտին, դրանք միշտ գոյություն ունենալու են։ Նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել, ընդ որում` ոչ միայն ֆիտոսանիտարական»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ եղել են նաև տարբեր այլ ապրանքների հետ, ՀՀ-ն էլ ԵԱՏՄ նիստերում դրանք քննարկել ու քննարկում է։ Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։

«Ինչպես ասում են, Дружба дружбой, служба службой։ Այսինքն` ի՞նչ կապ ունեն ընկերական հարաբերություններն այս աշխատանքային հարցերի հետ։ Եթե ապրանքը չի համապատասխանում ֆիտոստանդարտներին, ապա պետք է ասվի, թե՞ ընկերական հարաբերություններ են, ուրեմն պետք է բոլոր կարգավորումներից դուրս գանք»,- նշեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031