Տեսանյութի դիմակավորված անձինք Հայաստանում չեն 2024-ից․ Փաշինյան

ՀՀ իրավապահները մոտավոր պարզել են աղմկահարույց տեսանյութում երևացող անձանց շրջանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իշխող կուսակցության հետ ասոցացվող ԶԼՄ-ներից մեկն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։

Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք ՀՀ-ում չեն։

Նախկինում մեծ հավանականությամբ այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է` ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենն օպերատիվ տեղեկություն է»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը մայիսի 19-ին հայտարարեց, որ դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսագրությունն առնչություն չունի արցախցիների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031