Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հետևել է հայ- ռուսական համատեղ գնդային զորավարժություններին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։ Այս մասին «Ֆեյսբոևք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Նախ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հետևել է զորավարժության մասնակից ստորաբաժանումների պրակտիկ գործողություններին»,- գրել է Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031