Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է քաղաքացիական գործ քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին վերապահել գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու իրավասություն՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ցուցաբերված տարբերակված մոտեցումները վերացնելու անհրաժեշտությամբ:

«Կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Նախագծով առաջարկվող լուծումները հաշվի չեն առնում վարչական և քաղաքացիական դատավարությունների առանձնահատկությունները, հայցատեսակների, հայց ներկայացնելու ժամկետների, հայցի ապահովման, հայցադիմումին ներկայացվող պահանջների առկա տարբերությունները և դրանցից բխող տարբեր հետևանքները, ինչպես նաև վերահասցեագրման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Առաջարկի կարգավորման պայմաններում առկա խնդիրները մնում են չլուծված, ինչը կարող է անհարկի ծանրաբեռնել ընդհանուր իրավասության դատարանին՝ չհանդիսանալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիք»,- ասաց Զեյնալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031