Ուշագրավ մանրամասներ. դեպքից առաջ Յուվեցի Կարոյի թիմակիցները ծեծել են Հարություն Ղարագյոզյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:

Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, որ մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծ են ենթարկել:

Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, թե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը եւ կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ՝ ինքնասպան եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս