Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ուսման է կոչվել Գերմանիայում:
Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Հայոց» աշխարհ» թերթը գրում է. «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շարժման սկզբում բազմաթիվ հանդիպումների եւ երկխոսությունների փորձեր են եղել ցուցարարների եւ եկեղեցականների միջեւ, սակայն ցուցարարները ոչ թե հստակ պահանջներ ունեին, այլ ավելի շատ քմահաճույք, որն անհամատեղելի է թե՛ Եկեղեցու դավանանքի, թե՛ նվիրապետական կարգի, թե՛ եկեղեցու ավանդույթների հետ:
46-ամյա Գագիկ Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Կոտայքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 100-ամյակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե ավտո ունի։
«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները:
«Փաստ» թերթը գրում է. «Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով, նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։
Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ սպառողը հաճախ անտեղյակ է լինում. ապրանքը վերցնում է, հասնում է դրամարկղի մոտ, երբ անց են կացնում՝ գինը ավելի բարձր է լինում, քան գրված է եղել:
Երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում այսպիսի տեղեկություններ ստացվում են պարբերաբար։
«Անորակ ապրանքները հետդարձի ճանապարհ ունեն: Մենք հասել ենք նրան, որ կենցաղային կահույքն ու տարբեր տեսակի հավաքածուները սպառողն իրավունք ունի հետ վերադարձնել: Այսինքն՝ կարող է կահույքը տանել տուն, տեսնել, որ գույնը, որակը համապատասխան չեն, ու հետ վերադարձնել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ Սեւանա լճում ձկան որսի արգելքի սահմանման ժամկետների հստակեցման խնդրին:
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:
ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, զինծառայողների վերապատրաստման շրջանակներում սկսվեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը:
ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող կուտակային համակարգի մասնակիցը կարող է ներկայացնել 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմում՝ սոցիալական փաթեթի միջոցների հաշվին:
Ուկրաինայից հայազգի ընկերոջ հետ կամավոր Հայաստան եկած, արցախյան պատերազմին մասնակցած Վիտալի Ռադչենկոն դիմել է «168 Ժամի» խմբագրություն՝ խնդրելով օգնել, որպեսզի իր խնդիրը լուծում ստանա: Հայաստանից նրա միակ պահանջն անկյուն ունենալն ու հանգիստ բնակվելն է: Ասում է՝ բազմիցս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն, նամակ է գրել նախկին նախագահներին ու նույնիսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
«Սա կառավարվում է, օրինակ, որսագործիքներով, որի դեպքում հնարավոր է կառավարել ու արգելել մանր չափի ձկներ բռնելը: Թող ստից չասեն, թե՝ ցանցը դնում ենք, սիգ ու իշխան էլ է ընկնում»:
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone):