Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ սպառողը հաճախ անտեղյակ է լինում. ապրանքը վերցնում է, հասնում է դրամարկղի մոտ, երբ անց են կացնում՝ գինը ավելի բարձր է լինում, քան գրված է եղել:
Երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում այսպիսի տեղեկություններ ստացվում են պարբերաբար։
«Անորակ ապրանքները հետդարձի ճանապարհ ունեն: Մենք հասել ենք նրան, որ կենցաղային կահույքն ու տարբեր տեսակի հավաքածուները սպառողն իրավունք ունի հետ վերադարձնել: Այսինքն՝ կարող է կահույքը տանել տուն, տեսնել, որ գույնը, որակը համապատասխան չեն, ու հետ վերադարձնել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ Սեւանա լճում ձկան որսի արգելքի սահմանման ժամկետների հստակեցման խնդրին:
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:
ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, զինծառայողների վերապատրաստման շրջանակներում սկսվեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը:
ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող կուտակային համակարգի մասնակիցը կարող է ներկայացնել 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմում՝ սոցիալական փաթեթի միջոցների հաշվին:
Ուկրաինայից հայազգի ընկերոջ հետ կամավոր Հայաստան եկած, արցախյան պատերազմին մասնակցած Վիտալի Ռադչենկոն դիմել է «168 Ժամի» խմբագրություն՝ խնդրելով օգնել, որպեսզի իր խնդիրը լուծում ստանա: Հայաստանից նրա միակ պահանջն անկյուն ունենալն ու հանգիստ բնակվելն է: Ասում է՝ բազմիցս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն, նամակ է գրել նախկին նախագահներին ու նույնիսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
«Սա կառավարվում է, օրինակ, որսագործիքներով, որի դեպքում հնարավոր է կառավարել ու արգելել մանր չափի ձկներ բռնելը: Թող ստից չասեն, թե՝ ցանցը դնում ենք, սիգ ու իշխան էլ է ընկնում»:
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone):
Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ օրերս տարբեր վնասվածքներով տեղափոխվել է 4 զինծառայող: «Արմենպրես»-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը տեղեկացրեց, որ 3 զինծառայող Արցախից է, մեկը՝ Սիսիանից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:30-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, ովքեր չեն էլ հաճախում աշխատանքի:
«Սիգի պաշարներն այս տարի աճել են: Հոկտեմբեր ամսին գրանցվել է 30-33 % աճ: Սիգը մեր հիմնական արդյունագործական տեսակն է, բայց արդյունագործական պաշարները դեռ չեն ներում թույլատրել այդ որսը: Այսինքն, եթե անցյալ տարի արդյունագործական պաշարները գնահատվել են 540 տոննա, այս տարի մոտ 740 տոննա է գնահատվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Մեկնարկել է «ներՈՒԺ» երիտասարդական ստարտափների ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է Երևանում, բայց առաջիկա օրերի ընթացքում այն կանցկացվի Դիլիջանում՝ UWC դպրոցում:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նույն օրը ժամը 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ինչ-որ մեկը մտել է Իջևանի Տերյան փողոցի իր տուն և գողացել պլազմային հեռուստացույց, որդու որսորդական հրացանն ու այլ իրեր:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանիցիներ, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կրճատվել են մեզ և ձեզ համար կարևոր խնդիրների լուծման ծախսումներ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.05-ին, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2003 թ. ծնված Կարեն Ս.-ն, 1959 թ. ծնված Դոնարա Ս.-ն, 2010 թ. ծնված Անի Ս.-ն և 2005 թ. ծնված Լիլիթ Ս.-ն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։