Բաժիններ՝

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են. քաղաքացին չի հայտնաբերվել

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:30-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

***

Դեկտեմբերի 11-ին, ժամը 09:50-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս