
«Վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի արջև ու մոտ 4000 դոլարի վնասը ինքս պետք ա կրեմ. Մալադեց ձեզ»

Ֆեյսբուքյան օգտատեր Աբրահամ Աշղյանը տարածել է այս լուսանկարները, որտեղ նշելով ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Քննչական կոմիտեին և գլխավոր դատախազության գրում է. «Փաստորեն Հայաստանի ոստիկանությունը, Քննչական կոմիտեն և ՀՀ գլխավոր դատախազությունն ակտիվ ջանքերով սատարում են գողությունն ու հանցագործությունը Հայաստանում։ Բացատրեմ՝ խի։
Օրեր առաջ տան բակից գողանում են մեքենաս, դիմում եմ ոստիկանության Էրեբունու բաժին, հաղորդում տալիս գողության մասին։ Ժամեր անց իմ ու ընկերներիս ջանքերով գտնում ենք մեքենան, ցեխերի մեջ թաղված և ավերված։
Զանգում եմ քննիչի, ասում եմ՝ արի, գտել եմ, ասում ա՝ ժամանակ չունեմ, դու հանի, բեր։
Մեկ օր հետո, էլի իմ ուժերով, գտնում ենք գողին, որը վրացի էր ու Վրաստանի քաղաքացի, քննիչը հենց սկզբից համոզում ա, որ գողը փող չունի և չի կարա վնասս փոխհատուցի։
Անցնում ա մի քանի օր, մեկ էլ տեղեկացնում են, որ գործը փակում են, որովհետև, ըստ իրենց՝ սա չեն համարում գողություն շահադիտական նպատակներով։ Ասում ա՝ մարդը գողացել ա, որ տեղ գնա, եթե ուզում ես՝ գնա, դիմի դատարան վնասիդ համար, բայց ոչ մի երաշխիք չկա, որ էդ ընթացքում վրացին չի լքի երկիրը հավերժ։
Այսինքն՝ վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի արջև ու մոտ 4000 դոլարի վնասը ինքս պետք ա կրեմ։
Մալադեց ձեզ»։
Նա խդրում է տարածել իր այս գրառումը՝ նշելո. «Ստեղ բացահայտ հանցավոր համաձայնություն կա»։