
Մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը

ԱՄՆ-ի Թորրանս քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 83-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը, որը հայտնի է «Կատաղած շներ» եւ «Քրեական ընթերցվածք» ֆիլմերից: Հունվարի լույս ութի գիշերն այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանի որդուն՝ Մոնթիին։
Ռոբերտը վախճանվել է դեռ դեկտեմբերի 29-ին թոքաբորբից հետո առաջացած բարդացումներից, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Դերասանն ուներ երեք երեխա եւ երկու թոռ:
Ռոբերտ Ռութը ծնվել է 1936 թվականին: Կինոյում իր կարիերայի ընթացքում դերասանը գնահատանքի է արժանացել «Առաքելությունն անիրագործելի է» (Mission: Impossible, 1966-1973) եւ «Կախարդը» (The Magician, 1973-1974) սերիալներում, ինչպես նաեւ «Կատարած շներ» (1991), «Քրեական ընթերցվածք» (1994) եւ «Բռնիր ինձ, եթե կարող ես» (Catch Me if You Can, 2002) ֆիլմերում կատարած աշխատանքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: