Բաժիններ՝

«Խստացվել է վարորդների քննությունները և ստուգման որակը». ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Զինված ուժերում խստացվել է վարորդների քննությունների վերահսկումը և ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին այդ հարցում:  Լլրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՊՆ վարորդների մասնակցությամբ ավտովթարների հաճախակի լինելու հարցին:

ԶՈՒ ԳՇ պետը չի կարծում, որ ՊՆ մեքենաների մասնակցությամբ ավտովթարները շատ են, և խորհուրդ է տվել դրանք համեմատել քաղաքացիական մեքենաների մասնակցությամբ պատահարների հետ:

«Իհարկե, մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից: Ավելի են խստացվել վարորդների քննությունները և ստուգման որակը: Բացի դրանից, վերապատրաստում ենք անցկացնում, ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի նման խնդիրներին»,- ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով Զինված ուժերը նոր մեքենաներով համալրելու վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը  համալրվել են 2000-ից ավել մեքենաներով, իսկ դրան զուգընթաց հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն անսարք լինելու պատճառով:

«Մոտական ժամանակներս նույնպես նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել»,- ասաց Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս