Բաժիններ՝

Դպրոցի տնօրենի պատճառով 27-ամյա աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել. նրան փրկել են ոստիկանները. shamshyan.com

Արմավիր մարզի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարզերից մեկի գյուղի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Ղ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տարածքի ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, ոչ միայն դեմ է նրանց ամուսնությանը, այլև նվաստացնում, հայհոյում և սպառնում է իրեն, այդ իսկ պատճառով աղջիկը ցանկացել է իր կյանքին վերջ տալ:

Կայքի տեղեկություններով՝ Նարեկ Մ.-ն Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս