
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 7-ին, ժամը 23:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ չգործող գազալցակայանի մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ից` դաշտամիջյան հատվածից, արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (3 ուղևոր):