Բաժիններ՝

Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից

Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ որոշում եմ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Տոնոյանը փոխմարզպետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հուլիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031