Բաժիններ՝

Մահացել է դերասանուհի Ջորջիա Էնջելը. Fox News

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Ջորջիա Էնջելը: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Էնջելը մահացել է Փրինսթոնում (Նյու Ջերսիի նահանգ) դեռ անցած ուրբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Նրա մահվան պատճառը չի հրապարակվել:

Էնջելը ծնվել է Վաշինգտոնում 1948 թվականին: Լայնորեն հայտնի է ԱՄՆ-ում «Մերի Թայլերի շոուն» (1970-1977) եւ «Բոլորը սիրում են Ռայմոնդին (1996-2005) կատակերգական սերիալներում խաղացած երկրորդ պլանի դերերով:

Նաեւ նկարահանվել է «Երկուսուկես մարդ» սերիալում (2003-2015)՝ գլխավոր դերում Չառլի Շինի մասնակցությամբ: Բացի այդ, տարբեր տարիների դերասանուհին մասնակցել է բրոդվեյական թատերական ներկայացումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս