Տղամարդը Երևանում փախցրած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել
Ապրիլի 16-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում տաքսի ծառայության մի վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, օգտվելով Մասիս քաղաքի Հերացու փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից՝ առևանգել են այն և տարել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1977 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Ժամը 19.05-ին նշված վայրից Տիգրան Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: