
Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ամբողջական մոդելների փոփոխությանը հրատապ գնալը վտանգներ է ենթադրում. Արթուր Դավթյան

Հայաստանում քննարկումներ են ծավալվում հակակոռուպցիոն մարմնի երկու մոդելի շուրջ: Ըստ մի մոդելի՝ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա կանխարգելման բաղադրիչ: Երկրորդ մոդելի համաձայն՝ լինի հակակոռուպցիոն մարմին, որը միաժամանակ իրականացնի նաև քրեական հետապնդում, այսինքն՝ միջդատական վարույթ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ և այլն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ես կարծում եմ, որ այստեղ մենք շատ հրատապ եղանակով ամբողջական մոդելների փոփոխության գնալը իր մեջ վտանգներ է պարունակում: Եթե պետք է ունենանք մարմին, որը կիրականացնի այդ ոլորտի ամբողջ գործառույթները, ապա դրա համար ժամանակ է պետք և փուլային ճանապարհով է անհրաժեշտ գնալ»,- ասաց Արթուր Դավթյանը: