Երևանում քաղաքացիներին մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը հայտնի է
Հունվարի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրացական փողոցի 17 շենքի մոտ մի անչափահասի են դանակահարել, որն արնահոսում է:
Ժամը 23.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա մի տղամարդ, իսկ մեկ այլ հիվանդանոցից ժամը 23.45-ին հայտնել են, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի:
Արաբկիրի քրեական հետախույզները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 22.50-ին, Վրացական փողոցի 17 շենքի բակում, վնասվածքները սուր կտրող-ծակող առարկայով պատճառել է Վրացական փողոցի մեկ այլ բնակիչ։
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդուն և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: