«Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ». Հովհաննես Ազոյանը մեկնաբանել է ծեծի ենթարկվելու մասին լուրերը
Դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է նախօրեին ծեծի ենթարկվելու մասին լուրը:
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. Մի՛ անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… Հետհեղափոխական Հայաստանում այն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը»։
Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ…
Gepostet von Hovhannes Azoyan am Samstag, 4. Januar 2020