«Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը». Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«05.08.2019թ.
«Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։
03.01.2020թ.
«Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։
Այս երկու հայտարարությունների հեղինակը նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։
Հարց է առաջանում. եթե մեր պետական ինստիտուտները ձախողված են ու ինչ դրական բան որ արձանագրվել է՝ արձանագրվել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ապա ո՞ր ինստիտուտներն են հետևում իրավիճակին և ո՞ր ինստիտուտին է հանձնարարականներ տվել վարչապետը։ Չէ՞ որ, ըստ իրեն, բոլորը ձախողված են ու գործում են ի հեճուկս հեղափոխության առաջնորդի»։
Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը——————05.08.2019թ.«Մեր երկրում պետական ինստիտուտները…
Gepostet von Andranik Tevanyan am Freitag, 3. Januar 2020