Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:

«Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031