Բաժիններ՝

ՃՈ ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել բոլոր կարգազանց վարորդներին

Սեպտեմբերի 10-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, թե ինչպես են մի քանի տրանսպորտային միջոցի վարորդներ Թբիլիսյան խճուղիում մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել բոլոր կարգազանց վարորդներին։ Նրանց նկատմամամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ուսումնասիրվել է նաև տեսանյութում երևացող Ճանապարհային ոստիկանության կարգախմբի գործողությունները։ Պարզվել է, որ կարգախումբը խաչմերուկ է մուտք գործել վերջին տեսանյութի իրավախախտումը կատարած տրանսպորտային միջոցի սահմանված երթևեկելի գոտի վերադասվարվելուց հետո, ինչը փաստում է, որ կարգախմբի ծառայողները գործնականում չէին կարող արձանագրել որևէ խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս