Մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։
«Կարանտինի 2-րդ ամսվա ավարտին մենք ունենք հաստատված դեպքերի դրական աճ: Սա խոսում է այն մասին, որ արդյունավետ չեն կազմակերպվել աշխատանքները»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:
«Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Առանձնապես ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին, և մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին՝ հիմնվելով պարետատան որոշումների վրա»,- Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հիշեցնելով, որ մանկապարտեզները Երևանում կվերսկսեն աշխատանքները մայիսի 20-ից:
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում վարակակիրներ կան, և նրանց մի մասը տեղափոխվում է հիվանդանոցային հաստատություններ:
Tert.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Հարավ-արևմտյան թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել, քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ իրեն ցած նետելով 16-հարկանի բնակելի շենքից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշմամբ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգել:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գործի նյութերը՝ սկսած 10-րդ հատորից:
Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի գործարկման հատուկ պայմաններին և քաղաքային այլ խնդիրների:
Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։
Մայիսի 18-ից չեղարկվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում: Նա առաջարկում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար՝ ոչ ավելի, քան տարեկան չորս օր, չվճարվող արձակուրդի իրավունք պետք է ունենան:
Այսօր կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ ունենք՝ 351 նոր դեպք, փաստացի բուժվողները 2718-ն են: Օրեր առաջ փախվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մեր մահճակալային ֆոնդը 2000 է: 168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ դեռ բավարարո՞ւմ է մահճակալային ֆոնդը:
Ձեռք բերվող նոր բուժսարքավորումների հետ մեկտեղ, Կառավարությունը չի անդրադառնում նվիրատվության միջոցով բուժհիմնարկներին հանձնված տարատեսակ բուժսարքավորումների փաստին։ Այսպես, օրինակ, «Լույս» հիմնադրամի կողմից 2019թ․-ի հոկտեմբերին և ս․թ․ ապրիլին մի շարք բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական սարքավորումներ, որոնց թվում նաև ռենտգեն սարքեր, սոնոգրաֆիայի սարքեր, թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ ընդհանուր մոտ 1․4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ»։
Արձանագրվել է թունավորման ինը դեպք. տուժել է 12 քաղաքացի:
Հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների և դրանց քաղաքական առնչությունների մասին՝ փաստերով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ։
Չնայած, եթե դիմակները մեկ անիմաստ են, իսկ մեկ պարտադիր, այն ել բաց տարածքում, արդեն գուցե եւ ոչ…
Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
vՄայիսի 17-ին, ժամը 17։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարան թաղամասում գտնվող «ՎԵԳԱ» ընկերության մոտակայքում այրվում է կուտակած թեփ:
Մայիսի 17-ին, ժամը 22։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով և ձեռնոցներով։
Մայիսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ:
Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2020 թվականի մայիսի 18-ից:
Երևանի կենտրոնը Հրազդան կիրճին կապող Մանկական երկաթուղու թունելը բարեկարգվել է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել․ «Մանկական երկաթուղու թունելը մաքրվել է, թարմացվել է լուսավորությունը»։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սուրեն Դեհերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է